ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չեղարկել է Օբամայի ծրագիրը

Հինգշաբթի՝ հունիսի 23-ին, Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի չորս կողմ եւ չորս դեմ որոշումը ձախողել է միլիոնավոր չգրանցված ներգաղթյալների արտաքսման հետաձգումը նախատեսող նախագահ Բարաք Օբամայի ծրագիրը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Օբաման իր հիասթափությունն է հայտնել այդ որոշման վերաբերյալ, ասելով, որ «Վերջին տասնամյակների ընթացքում ներգաղթային համակարգը վատ է գործում, եւ Գերագույն դատարանի որոշումը հետաճ է ոչ միայն այդ համակարգի, այլեւ մեր նկրտումների երկիրը կերտելու համար»։ Թեքսասը եւ 25 այլ նահանգներ դատական հայց են ներկայացրել Օբամայի վարչակազմի նկատմամբ՝ հիմնավորելով, որ ծրագիրը հակասահմանադրական է, քանի որ հակասում է ներգաղթի մասին գործող դաշնային օրենքին։ Սակայն վարչակազմի պնդմամբ՝ նահանգների մեղադրանքը անհիմն է, քանի որ ներգաղթի կարգավորումը դաշնային կառավարության գործունեության շրջանակներում է։ Ավելի վաղ ստորին ատյանի դատարանը Օբամայի ծրագիրը սահմանել էր ոչ իրավաչափ եւ դատական արգելք նշանակել մինչեւ Գերագույն դատարանի վճռի կայացումը։ Այժմ ձայների հավասար բաշխվածության պարագայում, ցածր ատյանի դատարանի վճիռը կմնա ուժի մեջ։ Այս առնչությամբ Օբաման հայտարարել է, որ այդ որոշումը հարված է միլիոնավոր մարդկանց համար, ովքեր ապրում են ԱՄՆ-ում. «Նրանք ամերիկացի են բոլոր առումներով, միայն ոչ թղթով»: ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ այդ բարեփոխումը, միեւնույն է, կիրականանա վաղ թե ուշ: Նրա խոսքով՝ «Կոնգրեսը չի կարող հավերժ արհամարհել Ամերիկային»:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան Մեկ քաղաքական պաստառը մարդկային կյանք արժեցավ, այս գործով պետք է սահմանվի պատասխանատվություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am