Որպես ժողովուրդ՝ մենք պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապն արժևորում է հայերին

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր Հայաստան կժամանի Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսը եւ 3 օր կլինի մեր երկրում: Համաձայնեք, որ սա լրջագույն իրադարձություն է Հայաստանի համար: Մեր երկրի արտաքին իմիջը կարող է շեշտակի փոխվել, եթե իսկապես գրագետ քարոզչություն արվի: Այսպիսի հյուրընկալություն, իհարկե, մենք էլի ենք ունեցել: Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոսի նախորդ` Հովհաննես Պողոս Երկրորդ Հռոմի Պապը 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Հայաստան էր այցելել: Նա Երեւան էր եկել Հայաստանում քրիստոնեությունը որպես կրոն հռչակելու 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում: Եւ այդ այցը բավականին անշուք անցավ, այն ավելի շուտ հիշեցնում էր պետության ղեկավարի պաշտոնական այց, քան հոգեւոր առաջնորդի այցելություն: Դժվար է ասել, թե դրա պատճառը որն էր` Հովհաննես Պողոս Երկրորդի պատկառելի տարիքը, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցած վերաբերմունքը քրիստոնեության նկատմամբ: Ամեն դեպքում, այսօր մենք` որպես ժողովուրդ, պետք է հպարտության մեծ զգացողություն ունենանք, որ Հռոմի պապը արժեւորում է հայերին` որպես հավատացյալ ժողովուրդ, քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիր եւ գալիս է «ըմպելու մեր ժայռե հավատքի աղբյուրից»: Եռօրյա այցելության ծրագիրը առավել քան հագեցած օրակարգ ունի: Ու հանուն արդարության պետք է ասել, որ Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը, թեեւ բազմաթիվ այլ հարցերում նաեւ մեր կողմից է քննադատության ենթարկվել, այնուամենայնիվ, օրինակելի աշխատանք է կատարել: Ե՛ւ որպես դիվանագետ, ե՛ւ որպես մեդիա դաշտի «տիրակալ» Սերժ Սարգսյանի փեսան ըստ արժանվույն կազմակերպել է Պապի այցը մեր երկիր: Հայաստանի դիվանագիտական կորպուսի բազմաթիվ ներկայացուցիչներ ընդօրինակելու կարիք ունեն: Շատերն անսահման ֆինանսական միջոցներ ունեն, բայց նման լուրջ աշխատանք ոչ ոք կարծես թե չի արել: Հուսանք` Հռոմի Պապի հետ տարբեր սրբավայրերում աղոթելուց հետո Սերժ Սարգսյանի իշխանությունը իրապես «դարձի կգա»` փրկելով հայ հավատավոր ու պայքարող ժողովրդին աղքատության եւ անարդարության ճիրաններից: Հ. Գ. Ի դեպ, վաղը՝ ժամը 19.00-ին, Երեւանի Հանրապետության Հրապարակում տեղի կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն եւ խաղաղության աղոթք: Քաղաքացիների մուտքն ազատ է, բայց իրավապահները խորհուրդ են տալիս հրապարակում լինել արարողությունից առնվազն կես ժամ առաջ»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am