Ղարաբաղը մերժում է Կրեմլին

Փարիզը Սարգսյան-Ալիև հանդիպում է ցանկանում կազմակերպել Սանկտ Պետերբուրգում անցկացված բանակցություններից հետո այժմ էլ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Ֆրանսիան է հանդես գալիս Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման պատրաստակամությամբ: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն հայտարարել է, որ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ողջունում է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում անցկացված եռակողմ հանդիպման արդյունքը։  «Մինսկի խմբի համանախագահները, հանդիսանալով հակամարտող կողմերի միջև միջնորդ, շարունակում են կատարել իրենց պարտավորությունները, ինչպես նաև ջանքեր գործադրել վստահության ամրապնդման ու հակամարտության խաղաղ, բազմակողմ կարգավորման ուղղությամբ։ Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, արդեն հայտարարել է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին»։ Իսկ մինչ այդ, Հայաստանում ու Ադրբեջանում, ինչպես նաև Ռուսաստանում գնահատում են Սանկտ Պետերբուրգի եռակողմ հանդիպումը: «Հանդիպումը բավական կարևոր էր, անցել է կառուցողական մթնոլորտում: Որոշ հարցերում փոխըմբռնում է ձեռք բերվել», - այս գնահատականն է, ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի, սանկտպետերբուրգյան քննարկումներին տվել Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն էլ, փաստորեն, գրեթե կրկնել է իր հայ պաշտոնակցի տեսակետն՝ ասելով, թե «հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, և Ադրբեջանը դրական է գնահատում արդյունքները»: Ռուսաստանցի փորձագետները նշում են, որ, ինչպես և ակնկալվում էր, էական առաջընթաց Սանկտ Պետերբուրգում չի գրանցվել: Բայց և չի կարելի ասել, որ այդ բանակցություններն անիմաստ էին և սոսկ արարողակարգային: Ինչպես Համաշխարհային էկոնոմիկայի և միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսանդր Դինկինն է, նկատել, «եթե Վլադիմիր Պուտինն իր քաղաքական կապիտալն է նվիրաբերում այդ եռակողմ հանդիպմանն, ապա թույլ չի տա, որ ձախողում լինի»: Պետերբուրգի հանդիպումից հետո ստեղծվել է միանգամայն նոր իրավիճակ. Արևմուտքը գործնականում ընդունել է, որ կարգավորման հարցում առաջատարը Մոսկվան է լինելու: Եվ հենց Մոսկվան էլ, ըստ «Կոմերսանտ»-ի վերլուծաբան Սերգեյ Ստրոկանի, արդյունքում պետք է Երևանին դրդի գնալ փոխզիջման, «քանի որ այլ ելք չկա»: Վերլուծաբանը հիշեցնում է, որ սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին Իլհամ Ալիևը պնդել է, թե «չարաչար սխալվում է նա, ով մտածում է, որ Ադրբեջանը կարող է ևս 20 տարի անպտուղ բանակցություններ վարել»: Իսկ Պուտինի հետ հանդիպումից հետո հստակ հայտարարել է, որ ստատուս-քվոն Բաքվի համար անընդունելի է: Ռուսաստանցի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, Հայաստանի ղեկավարների համար այս պահին զիջումների գնալը կնշանակի վտանգել ոչ միայն սեփական հեղինակությունն, այլև ընդհանրապես իշխանության գլուխ մնալը, «քանի որ ապրիլյան իրադարձությունները երկրի ներսում դիտվում են որպես լուջ ցնցում, և նույնիսկ անհաջողություն, ոչ մահացու, ոչ ճակատագրական, բայց այնուամենայնիվ անհաջողություն»: Ադրբեջանցիներն ապրիլյան մարտերը գնահատում են որպես նվաճում: Բանակը չի կարողացել էապես ներխուժել Ղարաբաղի տարածք, բայց իշխանությունը համոզված է, որ ապրիլյան բախումների արդյունքը կարող է համարել ապագա հաջողությունների գրավական: Իսկ հայկական կողմը դժգոհ է, դատապարտում է ռուսներին՝ ադրբեջանցիներին ռազմա-տեխնիկական օգնություն տրամադրելու համար: Սերգեյ Մարկեդոնովի փոխանցմամբ, «Ադրբեջանի համեմատությամբ, Հայաստանում հանրային կարծիքը և ընդդիմությունն ունեն շատ ավելի կարևոր նշանակություն, և զիջումներն, անպայման, կդիտվեն որպես ապրիլյան իրադարձությունների հետևանք ու թուլության դրսևորում»: Ստեփանակերտի զուսպ գնահատականը Ուշագրավ է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը ռուսական «Վզգլյադ» պարբերականին, որում նա հայտնել է, որ դեմ է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայման գաղափարին։ Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ Ադրբեջանը մշտապես դրսևորել է ապակառուցողական մոտեցում ինչպես բանակցային գործընթացի ձախողման, այնպես էլ շփման գծում լարվածության պարբերական էսկալացիայի միջոցով։ «Այն, ինչ տեղի ունեցավ ապրիլին, կարծում եմ՝ կասկած չի թողնում ադրբեջանական իշխանությունների իրական մտադրությունների հետ կապված»,- ասել է Արայիկ Հարությունյանը։ «Այդ ամենը թույլ չի տալիս թուլացնել Արցախի բնակչության զգոնությունը, քանի որ մշտապես կախված է հակառակորդի կողմից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքը»,- ասել է նա։ Անդրադառնալով մարտական ոգու տարբերություններին և պատասխանելով դիտարկմանը, թե փորձագետների կարծիքով՝ Ադրբեջանում նկատելիորեն նվազել է վախը հայկական բանակի հանդեպ, որը տիրում էր այնտեղ 1993-94թթ. պարտությունից հետո, ԼՂՀ վարչապետն ասել է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես են 18-20 տարեկան զինվորները հետ շպրտել հատուկ դիվերսիոն-հետախուզական խմբերին, որոնք մարտական պատրաստություն էին անցել թուրքական բանակում»։ «Եթե նույնիսկ նրանց նոր սերունդը չունի նախկին վախը, քանի որ չի տեսել 90-ականների ամոթալի պարտությունը, դա չի նշանակում, թե նոր սերունդն ընդհանրապես չի վախենում, և ադրբեջանական բանակը կարող է կռվել մեր բանակի հետ հոգեբանական և մարտական պատրաստվածության տեսանկյունից»,- ասել է նա։ Արցախի ճանաչումն այլընտրանք չունի՝ ասել է վարչապետը։ Ազգի ինքնորոշման միջազգային իրավունքի հիման վրա պետք է լուծվի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ «Մենք, իհարկե, կողմ ենք Հայաստանի կողմից Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն միևնույն ժամանակ հասկանում ենք, որ գոյություն ունեն գործոններ, այդ թվում՝ պայմանավորված խաղաղապահ գործընթացով, որոնց հետ պետք է հաշվի նստել»։ Հարությունյանը լավագույն տարբերակ է համարում Ղարաբաղի ճանաչումը խաղաղ կարգավորման շրջանում։ Հարցին՝ ինչո՞ւ է կարծում, որ ո՛չ ռուս, ո՛չ այլ խաղաղապահները չեն կարող երաշխավորել հանրապետության բնակիչների անվտանգությունը՝ այն դեպքում, եթե Բաքվին վերադարձվեն 7 շրջաններից 5-ը, վարչապետը պատասխանել է. «Քանի որ ղարաբաղյան կողմը դեռևս չի մասնակցում բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք կողմ, ցանկացած ծրագիր կամ առաջարկություն մատնված է ձախողման։ Մեզ հետ որևէ ծրագիր չի քննարկվել։ …Այսօր Ղարաբաղի բնակչության անվտանգության միակ և իրական երաշխավորը Պաշտպանության բանակն է, որն ապահովում է նրա խաղաղ կենսագործունեությունն ու զսպում Ադրբեջանի ռազմական ագրեսիան»։ Ստեփանակերտն, այսպիսով, այս հարցազրույցով, կարելի է ասել, առաջին անգամ ուղղակիորեն մերժել է ռուսական հետևողական քարոզչությունը` Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման մասին:  Սա, ինքնին ուշագրավ փաստ է: Թե ինչպես է վերաբերվում ռուս խաղաղապահների տեղակայմանը պաշտոնական Բաքուն հիմա, այնքան էլ պարզ չէ: Մինչև վերջերս տպավորություն կար, որ նաև Ալիևն է դեմ ռուս խաղաղապահների տեղակայմանը: Բայց, ո՞վ գիտե, թե ինչ կարող էր փոխվել ապրիլյան քառօրյա պատերազմից հետո... Թամար Բագրատունի

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am