Այդքան «հուսադրող» ապրիլյան ագրեսիան

Օրերս Սանկտ Պետերբուրգում անցկացված եռակողմ բանակցություններում` Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի տարածած համատեղ հայտարարությունից դուրս էր մնացել մի շատ կարևոր դրույթ, որը արտացոլվել էր Վիեննայում տարածված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գերատեսչության ղեկավարների տարածած հայտարարությունում: Խոսքը սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմների մասին է, որոնք էապես կարող են նվազեցնել խախտումները շփման գծում և սահմանին: Հիշեցնենք, որ այս առաջարկից խուսափում է պաշտոնական Բաքուն արդեն ամիսներ շարունակ: Երեկ լրագրողների հետ զրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն ասել է, որ Վիեննայում շարունակվում են աշխատանքները շփման գծի երկայնքով վստահության մեխանիզմների ներդրման ուղղությամբ: «Վստահության մեխանիզմների ձևավորումն առանցքային և կարևոր հարց է։ ԵԱՀԿ-ն շարունակում է աշխատել այդ ուղղությամբ»։ Շարպանտիեն չի չբացառել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նոր հանդիպումը։ Սանկտ Պետերբուրգում Պուտին - Սարգսյան - Ալիև հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երեք երկրների ղեկավարները համատեղ հայտարարությունում ընդգծել են շփման գծում հրադադարի պահպանման կարևորությունը։ «Վերջին շրջանում շփման գծում հանգիստ է, հրադադարը ընդհանուր առմամբ պահպանվում է», - ասել է Լավրովը՝ ընդգծելով, որ միջադեպերի ուսումնասիրությամբ զբաղվում է ԵԱՀԿ քարտուղարությունը։ Լավրովը կառուցողական է գնահատել պետերբուրգյան եռակողմ հանդիպումը․ - «Այն ցույց տվեց, որ մենք կարող ենք լրացուցիչ ազդակ հաղորդել բանակցային գործընթացին։ Մենք քննարկել ենք այդ ուղղությամբ մեր հետագա քայլերը։ Կարևոր էր նաև, որ այս բանակցության եզրափակիչ հատվածում հրավիրված էին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»։ Անդրադառնալով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների պետերբուրգյան հանդիպմանը՝ Շարպանտիեն «լավ նշան» համարեց այն, որ Սարգսյանն ու Ալիևը սկսել են հաճախակի հանդիպել, նաև պարտավորվել են կանոնավոր դարձնել այդ հանդիպումները և խոսում են խաղաղությունից: Դեսպանը հավելեց՝ ԵԱՀԿ շրջանակում աշխատանքներ են տարվում վստահության մեխանիզմների ստեղծման ու ներդրման համար: «Ինչ վերաբերում է վստահության մեխանիզմներին, դա առաջին հերթին ենթադրում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի իրավասությունների ընդլայնում և շփման գծի երկայնքով հետաքննության, հսկողական մեխանիզմների տեղադրում: Այսինքն՝ մարդկանց տեղակայում: Խոսքը խաղաղապահ ուժերի տեղակայման մասին չէ, խոսքը դիտորդների թվի մեծացման մասին է», նշել է Շարպանտիեն։ Եռակողմ բանակցություններն են ամփոփում նաև Հայաստանի քաղաքական ուժերը: Սանկտպետերբուրգյան հանդիպումը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը օգտակար և հուսադրող է համարում. ​​«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք քայլ կատարեցինք, թեկուզ փոքրիկ քայլ, ոչ թե դեպի պատերազմի վերսկսում, այլ դեպի խաղաղություն, թեկուզ միգուցե ժամանակավոր»: Հարցին, թե արդյոք հետընթաց չէ, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը հետևած հայտարարության մեջ չի նշվում հրադադարի խախտումների քննության մեխանիզմի ներդրման մասին, մինչդեռ Վիեննայի հանդիպմանը, ըստ հաղորդագրության, նախագահները համաձայնել էին հակամարտության գոտում ոչ միայն ավելացնել միջազգային դիտորդների թիվը, այլև հրադադարի խախտումները քննող մեխանիզմներ ստեղծել, Շարմազանովը պատասխանել է․ «Չեմ կարծում, որ մենք հիմա պիտի խոսենք զիջումների կամ հետընթացի մասին: Եթե ուշադիր եք եղել, հայկական կողմը նշել էր, որ բանակցությունը կլինի բանակցությունների վերսկսման վերաբերյալ, և դա պետք է լինի Վիեննայի պայմանավորվածությունների շարունակությունը»: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, պետերբուրգյան հանդիպումից հետո տարածված հայտարարությունը դրական ազդակներ է փոխանցում, և իրենք նույնպես դրական են գնահատում հանդիպումը․ - «Ընդհանուր տպավորությունը բավական դրական է, բայց կարծում եմ, ժամանակ պետք է, որպեսզի մենք իսկապես հասկանանք․ եթե կան պայմանավորվածություններ, դրանք ինչքանով են իրական դառնում, կամ նաև հասկանալ, որ ճիշտ ինչ է խոսվում»: ​​Մանոյանը հավելում է, սակայն, մտահոգություն ունեն, որ երբ շփման գծում ի վերջո միջնորդների ճնշումով ավելացվեն վստահության մեխանիզմները, մեծանա միջազգային դիտորդների քանակը, կամ` հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմներ ստեղծվեն, կսկսվեն արդեն բուն հակամարտության կարգավորման ուղղված բանակցությունները, որոնց ընթացքում արդեն կուժեղանան ճնշումները Հայաստանի վրա` պարտադրելու հարցը լուծել փուլային տարբերակով, տարածքային զիջումներ կատարել՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու․ - «Կարող է լինի, որ առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, արդեն սկսեն մշակել այսպես կոչված համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է նաև այլ հետևանքներ ունենալ»: Եթե հնարավոր լիներ մի պահ մոռանալ ապրիլյան քառօրյա պատերազմը, ապա սանկտպետերբուրգյան հանդիպումը որևէ բան չի հիշեցնում ադրբեջանական ագրեսիայի ու առհասարակ ապրիլյան պատերազմի մասին: Բոլորը գոհ են` չգիտես ինչից, բոլորին իրավիճակը «հուսադրող» է թվում: Բավական տարօրինակ հանգստություն ու հանդարտություն է... Թամար Բագրատունի

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video) Գոլս նվիրեցի նրան. ազգային թիմի նորեկ Արթուր Ղարիբյանն ամփոփել է իր հաղթական նորամուտը Հաջորդ քառօրյայի ժամանակ ԱԺ դահլիճը կարող է վերածվել բռնցքամարտի ռինգի. «Հրապարակ» Ո՞ր կառույցին կվերապահվի քաղաքացուն զինծառայությունից տարկետում տրամադրելու գործառույթը Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. Ժողովուրդ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարները․ Սաղաթելյան Ողբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղել Ալբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները հերոսներ են ու վերջ․ Աբրահամյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնել Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Արտակարգ․ Վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video) Լավ եք լսում՝ հոսանքի և գազի համար 7 անգամ ավել եք վճարելու․ սա է Նիկոլի խաղաղության գինը․ Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am