Թուրքերենը`ԵՄ-ի պաշտոնական լեզու
Cyprus Mail թերթի փոխանցմամբ՝ Կիպրոսի կառավարությունը դիտարկում է ԵՄ-ի համապատասխան մարմիններին դիմելու հնարավորությունը, որպեսզի թուրքերենն ամրապնդվի որպես կազմակերպության հերթական պաշտոնական լեզու։ Թերթի տվյալներով՝ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիդիսը կառավարությանն արդեն հանձնարարել է զբաղվել անդամ երկրի լեզվի «պաշտոնականացման» ընթացակարգերով։ Դրա հետ մեկտեղ Անաստասիդիսն իր որոշման մասին արդեն իսկ իրազեկել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության նախագահ Մուսթաֆա Աքընջըին, որն իր հերթին ողջունել է այդ առաջարկը։ Փորձագետների կարծիքով՝ հույն-կիպրական համայնքի այդ քայլն ուղղված է կիպրական հարցի կարգավորման վերաբերյալ բանակցություններում ավելի բարեկամական մթնոլորտ ստեղծելու համար, որոնք ներկայումս գտնվում են ակտիվ փուլում։ Ներկայումս թուրքերենը պետական լեզու է համարվում Կիպրոսում։
