Ռուսաստանի արտաքին պարտքը կրճատվել է 14 %-ով
Ռուսաստանի արտաքին պարտքը 2015-ի ավարտին կրճատվել է 14 տոկոսով` կազմելով 515.3 մլրդ դոլար, մինչդեռ տարեսկզբին կազմում էր 599 մլրդ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն` մեջբերելով Ռուսաստանի բանկի տվյալները, զգալիորեն նվազել է բանկերի պարտքը` մինչև 132 մլրդ դոլար: Ոչ բանկային հատվածի պարտքը նվազել է 9.26 տոկոսով` հասնելով 340 մլրդ դոլարի: Նոր Ռուսաստանի պարտքը նվազել է 26.3 տոկոսով` կազմելով 29 մլրդ դոլար, իսկ նախկին ԽՍՀՄ պարտքը նվազել է 29.8 տոկոսով` մինչև 1.24 մլրդ դոլար:
