Մեր երկու մարմնամարզիկներն էլ արժանի են մեդալների. Հակոբ Սերոբյան

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ` Հակոբ Սերոբյանն աչքի է ընկնում իր խստապահանջությամբ և կարգապահությամբ: Տպավորություն կարող է ստեղծվել, որ իր սաները վախենում են նրանից, սակայն դեմքի այդ խիստ արտահայտության տակ Սերոբյանը պահում է սրտացավ մարզչի, ծնողի և մարզաձևի սիրահարի իրական կերպարը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Սերոբյանը հիշեց իր և սաների առաջին հանդիպումը, խոսեց բացթողումների և նախապատրաստական փուլերի մասին: Պարոն Սերոբյան, Եվրոպայի առաջնությունն արդեն անցյալում էևորքան էլ որ այն աննախադեպ էր իր արդյունքներով,այնուամենայնիվ,աշխատելու և շտկելու շատ բացեր կային: Սկսե՞լ եքսխալնեերը շտկելուվրա աշխատել: -Դեռ չենք սկսել: Ըստ փորձի՝ մենք 35-45 օր առաջ ենք սկսում ամբողջ ծանրաբեռնվածությամբ մարզվել: Օրինակ՝ Հարություն Մերդինյանը թեթև վնասվածքներ ունի, այնպես պետք է անել, որ այդ ծանրաբեռնվածությունը նրան ավելի չվնասի, և քայլ առ քայլ գանք վերջնական մարզավիճակին: Մեր նախապատրաստական, վերջնական փուլը կսկսվի հուլիսի 19-ից հենց Բրազիլիայում: Աշխատելու շատ տեղ ունենք: Գրանցած փայլուն արդյունքից հետո թիմի տրամադրվածությանմեջփոփոխություն կա՞: -Ոչ միայն թիմի, այլև ամբողջ դահլիճի մոտ մեծ ոգևորվածություն կա: Այնպես չէ, որ հայ մարմնամարզիկները վերջին տարիներին ոչ մի արդյունք չէին գրանցել: Նույն Մերդինյանը Եվրոպայի առաջնությունների տարբեր հարկի մեդալներ ուներ: Մամուլի ուշադրությունն է մեծացել, սկսել են լուսաբանել, իսկ ժողովուրդն էլ կարդում և տեսնում է, որ մարմնամարզությունը Հայաստանում մեռած մարզաձև չէ: Հաճելի է, որ մարդիկ կողքից մոտենում և շնորհավորում են: Բացի այդ,  նրանք զգացին, որ մենակ չեն, որ նրանց կողքին կանգնած են, նրանց գնահատում են: Պարոն Սերոբյան, հայկական մարմնամարզությունում երկարժամանակբարձր արդյունքներ չկային` նաև հասկանալիպատճառներով՝մարզադպրոցների պայմաննեերը, մեղմ ասած,նպաստավոր չեն: Ինչպե՞սեք կարողացել այսքան ժամանակմոտիվացնել տղաներին և պահելսպորտում: -Ես միշտ տղաներին ասել եմ՝ եթե հավատաք, համբերեք ու արդյունք ցույց տաք, պայմաններ էլ, պարգևներ էլ, ճանաչում էլ կլինի: Նրանք համբերել ու հավատացել են: Ամենակարևորը՝ սիրում են մարմնամարզությունը: Եթե մենք մեդալ նվաճենք Օլիմպիական խաղերում, վստահ եմ, որ ՀԱՕԿ-ը մեզ կաջակցի: Չի եղել մի դեպք, որ նրանք խոստանան և չանեն: Բայց մենք էլ մեր գործը պիտի անենք: Մարմնամարզիկները տարբերվում են բոլորից իրենցկարգապահությամբ և համախմբվածությամբ:Մարզչականաշխատանքներից բացի` դաստիարակչական,մանկավարժականաշխատանքնե՞ր էլ եք տանում: -Շնորհակալ եմ: Առաջին հերթին դա ենք անում: Եթե կարգապահությունը չլինի, մնացածը չի կարող լինել: Նրանք սովոր են խստությանը և պահանջկոտությանը: Հետո մի բան էլ կա. մարմնամարզիկը չի կարող անգրագետ լինել: Մենք միշտ հետևում ենք նրանց առաջադիմությանը, օրագրերն ենք ստուգում: Առաջնայինը լավ մարդ լինելն է: Պարոն Սերոբյան, պատմեք խնդրում եմ մեր օլիմպիականների՝ԱրթուրԴավթյանի և Հարություն Մերդինյանի հետ Ձեր առաջինհանդիպմանմասին:Հարությունը Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում է մարզվել: 1998 թվականին իր մրզչի՝ Սոս Սարգսյանի հետ տեղափոխվել է Ազարյանի մարզադպրոց: Նա մանկուց արդեն նժույգթափերի մասնագետ էր: Հիշում եմ՝ 1998-ին Մոսկվայում կայացած դպրոցականների համաշխարհային մրցումներում 6-րդ տեղ էր զբաղեցրել: Հենց այդ ժամանակից էլ պարզ էր, որ Մերդինյանը այդ գործիքի վարպետ է: Հետո եկան բարդ ժամանակներ, անհաջողություններ: Նա լավ արդյունքներ սկսեց գրանցել  2006 թվականից: Լիոնում կայացած աշխարհի Գավաթի խաղարկությունում նա գրավեց 2-րդ տեղը, այնուհետև Թեհրանում դարձավ աշխարհի Գավաթակիր և մինչ օրս նա կայուն արդյունքներ է գրանցում: ԱրթուրԴավթյանը մեր բակից էր: Փոքր տարիքում այդքան էլ աչքի չէր ընկնում: 4-5 տարի մարզվեց, հետո ընտանքիի հետ տեղափոխվեցին Դոնի Ռոստով: 15 տարեկան էր, երբ նորից վերադարձավ Երևան: Այնտեղ մարզվել էր, սակայն այդքան էլ ուշադրություն չէին դարձրել նրան: Անմշակ ադամանդ էր: Արթուրը թիմի ուրախությունն է: Քանի որ մի բակից ենք, միշտ աչքիս առաջ է, հետևում եմ նրան (ծիծաղում է): Արթուրի արդյունքները միանգամից եղան: Նրա վրա մի փորձ արեցի, որը արդարացրեց իրեն: Այնպիսի մարզումներ էինք անցկացնում, որ նա ցանկացած պահի կարողանար իր լավագույն ելույթները կատարել: Հնարավոր է` մարզումն ավարտեինք, հանդերձարանից կանչեի և ասեի` նորից բոլոր գործիքների վրա կատարում ես վարժություններդ: Փորձն արդարացվեց, իսկ արդյունքները չուշացան: Օլիմպիական խաղերում պատասխանատվությունն ուլարվածությունըշատ մեծ են: Ի՞նչ եք ակնկալում Ձեր սաներիցՌիոյում: -Մարմնամարզությունում ոչինչ կանխատեսել հնարավոր չէ, անգամ սովորական մրցումներում: Սխալվում են բոլորը՝ սկսած օլիմպիական չեմպիոններից մինչև միջին կարգի մարզիկներ: Տղաները պետք է շարունկեն հավատալ իրենց, չլարվեն և ցույց տան այն, ինչի ընդունակ են: Նրանք երկուսն էլ արժանի են մեդալների: Ռիոյի Օլիմպիական խաղերում Դուք դատավոր եք լինելու,թիմըկգլխավորի Սոս Սարգսյանը: Տղաներին չի՞ ընկճի Ձեր՝ հեռուլինելու այդփաստը: -Բարդ է լինելու: Սակայն Սոս Սարգսյանը իրենց կողքին է: Մեր մեջ տարբերություն չկա: Երկուսս էլ մարմնամարզությանը «նույն աչքերով ենք նայում»: Միշտ կապի մեջ եմ լինելու նրա հետ: Նա շատ գրագետ մարզիչ է: Տղաներն ապահով ձեռքերում են: Պարոն Սերոբյան, նախապատրաստական ի՞նչ փուլեր եքանցնելումինչև Խաղերը: -Մեկնելու ենք Թբիլիսի, որտեղից կվերադառնանք հուլիսի 13-ին: Հուլիսի 19-ին կմեկնենք Բրազիլիայի Բլումենաու քաղաք: Այնտեղ կսկսվի մեր հիմնական հավաքը: Գիտեմ, որ մեզ համար շատ լավ պայմաններ են ստեղծված: Օգոստոսի 1-ին կմեկնենք Ռիո դե Ժանեյրո: ՀԱՕԿ լրատվական

դիտվել է 134 անգամ
Լրահոս
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ» ՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ» Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am