Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի ու Սիրիայի գործողությունները
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում քննադատել է Ռուսաստանին ու Սիրիային: «Անթույլատրելի է ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ Ռուսաստանի կողմից բոլոր զինք-զինամթերքի տեսակների կիրառումը քաղաքացիական բնակչության դեմ, ինչպես որ գործում է Բաշար Ասադի վարչակարգը: Ռուսական ու Ասադի ավիացիան օրեցօր մեծացնում են Սիրիայի բնակավայրերի դեմ հարձակումները, խաղաղ բնակավայրերի հանցանքները: Հուսով ենք, որ Մոսկվան հնարավորինս շուտ կհրաժարվի Սիրիայում սխալ գործողություններից, կդադարեցնի հարձակումները քաղաքացիական բնակչության վրա և այդպիսով կնպաստի Սիրիայում քաղաքական անցումային գործընթացի մեկնարկին՝ ժողովրդի կամարտահայտմանը համապատասխան»:
