ՍԴ-ն բավարարեց Գեւորգ Սաֆարյանի դիմումը

Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 23-ին, բավարարեց «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով ներկայումս կալանքի տակ գտնվող Գեւորգ Սաֆարյանի դիմումը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը՝ «մինչեւ գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով, ճանաչելով Սահմանադրության 61-րդ եւ 63-րդ հոդվածների 1-ին մասերին հակասող: Ինչպես հաղորդում է pastinfo.am-ը, սահմանադրությանը հակասող ճանաչված իրավական նորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանվեց 2016թ.-ի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին եւ կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում այն համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին: ՍԴ որոշեց նաեւ, որ վեճի առարկա հոդվածի կիրարկմամբ դիմողի նկատմամբ կայացված դատական ակտը, նոր հանգամանքների ի հայտ գալու հիմքով, ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով: ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրությանը հակասող ճանաչված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ պատասխանողը մինչեւ գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, ՍԴ դիմողը նշել է, որ իր համար բացասական հետեւանքներ է առաջացրել 2014թ.-ի մայիսի 14-ի գործով վարչական դատարանների կողմից իր նկատմամբ կիրառված եւ դատական ակտերում անմիջականորեն վկայակոչված՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասը, որն, ըստ իրեն, հակասում է Սահմանադրության մի շարք հոդվածների: Նշենք, որ ՀՀ ոստիկանության հայցադիմումի հիման վրա 2014թ.-ի հիշյալ գործով Գեւորգ Սաֆարյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 50 հազար ՀՀ դրամի չափով տուգանքի։ Նրա կարծիքով՝ այն հարցը, թե դատարանների կողմից տվյալ վարչական գործով անմիջապես դատաքննություն կնշանակվի, թե՝ ոչ, ո՛չ պատասխանողի եւ ո՛չ հայցվորի համար հայտնի լինել չի կարող: Այդ մասին պատասխանողն իրազեկվում է կամ դատաքննության, կամ նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ: Իսկ դատաքննություն նշանակելու մասին որոշումն ստանալու պահից պատասխանողը զրկվում է հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքից: Դիմողը գտնում է նաեւ, որ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրականացման համար նախատեսված օրենսդրական կարգավորումը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, չի կարող կանխատեսելի համարվել պատասխանողի համար եւ կարող է հանգեցնել վերջինիս դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքների խախտմանը: Նշենք, որ այս գործը ՍԴ-ն պետք է քննության առներ հունիսի 14-ին, սակայն, հաշվի առնելով գործով դիմողի ներկայացուցիչների կողմից հունիսի 13-ին ՍԴ ներկայացված` ՀՀ դատական դեպարտամենտի դիրքորոշման եւ ՀՀ Ազգային ժողովի բացատրության վերաբերյալ լրացուցիչ բացատրության ուսումնասիրման նպատակով գործի դատաքննությունը հետաձգելու վերաբերյալ զեկուցող՝ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի առաջարկությունը, ՍԴ-ն որոշել էր գործի դատաքննությունը հետաձգել մինչեւ հունիսի 23-ը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am