Թուրքիան եթերից հանել է գերմանական հեռուստահաղորդումը
Գերմանիայի ZDF հանրային հեռուստառադիոընկերությունը հայտնում է,որ թուրքական հեռուստակայանը եթերից հանել է գերմանական հեռարձակողի հաղորդումը՝ նշելով, որ բողոքներ են ստացվել Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ Գերմանիայի խորհրդարանի քվեարկության վերաբերյալ: Թուրքիայի Kanal D հեռուստաալիքը տեղեկացրել է, որ մանկական լրատվական հաղորդման հեռարձակումները պետք է դադարեցվեն՝ հունիսի 2-ի քվեարկության վերաբերյալ ստացած «բազմաթիվ բողոքների» պատճառով:ZDF-ի գերմանալեզու «logo!» հաղորդումը հեռարձակվել է Kanal D-ի համաեվրոպական ցանցով մոտ մեկ տասնամյակ: Հաղորդումը նախատեսված է եղել Գերմանիայում թուրքական ծագմամբ ընտանիքների երեխաների համար, որոնց մեծ մասը հիմնականում թուրքական ալիքներ են դիտում: Գերմանական հեռարձակողը հայտնել է, որ ցավում է Kanal D-ի որոշման առնչությամբ:
