Առեղծվածային դեպք Երևանում. հայտնաբերվել է նախկին դասախոսի` մարմինը գլխից անջատված, մումիֆիկացված դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` հունիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքացիները դիմել են ոտիկանության Արաբկիրի բաժին և հայտնել, որ տևական ժամանակ է ` իրենց ազգականից տեղեկություններ չունեն, որից հետո այցլելելով ազգականի տուն` տեսել են, որ գլխավոր մուտքի դարպասները փակ են: Ստիպված դիմել են ոստիկաններին, որպեսզի տեղեկություններ ունենան ազգականի մասին: Քիչ առաջ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները` բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ, ընթերականների ներկայությամբ, Արտակարգ իրավաճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարների հետ այցելել են Արաբկիր վարչական շրջանի Այգեձոր 1-ին նրբանցքի 14 տուն, որտեղ փրկարարները նախ հատուկ տեխնիկայով բացել են երկաթյա դարպասը, իսկ հետո բնակարանի դուռը: Այն բացելու համար նույնպես օգտագործվել է հատուկ տեխնիկա, քանի որ տան դուռը ներսից փակած է եղել փականով և շղթայով: Տան ներսում` ննջարանում, բազմոց-մահճակալի մոտ հայտնաբերել են Իվետա Սարգսյանի կմախքը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տան ներսում կային նաև սատկած առնետներ և մկներ: Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը` բաժնի պետի տեղակալ Մհեր Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին նույն բաժնի ավագ քննիչ Լևոն Յոլչյանի գլխավորությամբ դատաբժշկի մասնակցությամբ դեպքի վայրում կատարվում է զննություն: Ավագ քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դիակի դատաբժշկական: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` մահը վրա է հասել մոտ 1 տարի կամ ավելի ժամանակահատվածում: Քանի որ դին ամբողջովին հին էր, դիակը տեղափոխելիս գլուխը անջատվել էր մարմնից: Հաշվի առնելով դեպքի հանգամանքները, ժամանել են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am