Թուրքիան գերմանական պատվիրակությանն արգելել է մուտք գործել «Ինջիրլիք» ավիաբազա
Գերմանական Spiegel ամսագրի տեղեկություններով, որը հղում է կատարում իր աղբյուրներին, Թուրքիան չի թույլատրում գերմանական պատվիրակությանը, որը գլխավորում է Գերմանիայի պաշտպանության նախարարի տեղակալը, այցելել «Ինջիրլիք» ավիաբազա, որն օգտագործվում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերի կողմից՝ պայքարելու ԴԱԻՇ-ի դեմ: Gերմանական պատվիրակության այցը արգելափակվել է հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևի պատճառով: Գերմանական պատվիրակությունը ավիաբազա էր պլանավորել այցելել հուլիսին: «Թուրքիայի իշխանություններն այս պահին չեն համաձայնեցրել բազա այցելելու պլանները»,- ասել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը՝ նշելով, թե գրավոր մերժում Բեռլինը դեռ չի ստացել:
