Haberturk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է,որ Թուրքիան չի պատրաստվում ներողություն խնդրել Ռուսաստանից Սու-24-ի խոցման համար: « Երկրի իշխանությունները վշտացած են, սակայն չեն պատրաստվում ո՛չ ներողություն խնդրել, ո՛չ փոխհատուցել վնասը: Ներողության և փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող»,-հայտարարել է Քալընը: Էրդողանի ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի և Անկարայի միջև ընթացիկ հարաբերությունները «ձեռնտու չեն ոչ ոքի»: Նրա խոսքով՝ Թուրքիայում տուժում է տուրիստական ոլորտը: Ավելի վաղ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարել էր, որ Թուրքիան չի զղջում Սու-24-ի խոցման համար, միայն «վշտացած է»: Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրվեցին 2015թ. նոյեմբերի 24-ին սիրիական Լաթաքիայում թուրքական կործանիչի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը