Հայտնի երգչի են գնդակահարել/տեսաշար/
Dunya News հեռուստաալիքի տեղեկություններով՝ Պակիստանում և Հնդկաստանի մուսուլմանների շրջանում հայտնի երգիչ Ամջադ Սաբրին անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կարաչի քաղաքում, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հարձակվողները մոտոցիկլետներով մոտեցել են երաժիշտի ավտոմեքենային, որով նա հեռուստաստուդիա էր ուղևորվում և կրակ բացելՆրանք 11 փամփուշտ են արձակել, որից 2-ը դիպչել է Սաբրիին: Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ վերջինս ստացած վնասվածքներից մահացել է:
