Թուրքիան` «փայլատակող ա՞ստղ»

Թուրքիայի վարչապետը Միացյալ Թագավորություն կատարած երկօրյա այցի շրջանակներում Լոնդոնում ելույթով հանդես է եկել Bloomberg ֆինանսական տեղեկատվական-վերլուծական ընկերությունում շուրջ 200 ներդրողների հետ հանդիպման ժամանակ։ Ահմեդ Դավութօղլուն իր ելույթում անդրադարձել է նախորդ տարի Թուրքիայի անցած քաղաքական և տնտեսական ուղուն, խոսել առաջիկա ծրագրերի և զարգացման հեռանկարների մասին։ Դավութօղլուն նշել է, որ 2010 թվականից ի վեր իր 5 տոկոս տնտեսական աճով Թուրքիան տնտեսապես ամենաարագ զարգացող երկրների թվում է։ Վարչապետի խոսքով՝ անցած տարի գրանցված 8,8 տոկոս գնաճը սպասելի էր, իսկ բյուջեի ճեղքվածքը՝ վերահսկելի։ Այդուհանդերձ, ըստ նրա, 2018 թվականին ՀՆԱ-ն կարող է 3,5 տոկոսով նվազել։ Անդրադառնալով անցած տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին՝ Դավութօղլուն նշել է, որ նոյեմբերի 1-ին իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակը առաջիկա 4 տարում տնտեսական ծրագրերի իրագործման լավ հնարավորություն է ստեղծել։ Վարչապետի խոսքով՝ Թուրքիային և նրա հարևաններին սպառնացող աշխարհաքաղաքական ռիսկերը, ինչպես նաև Քուրդիստանի բանվորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինված գործողությունները չեն կարող խափանել Թուրքիայի տնտեսության համաչափ զարգացումը։ Դավութօղլուն համոզմունք է հայտնել, որ առաջիկա 4 տարում Թուրքիան «փայլատակող աստղ է դառնալու համաշխարհային տնտեսության մեջ»։ Թուրքիայի վարչապետը խոսել է նաև նախատեսվող սահմանադրական բարեփոխումների մասին՝ նշելով, որ գործող Սահմանադրությունը ընդունվել է զինվորական ղեկավարության կողմից 1982 թվականին և այն փոխելու ժամանակն է։ Դավութօղլուն ընդգծել է, որ նոր Սահմանադրությունը լինելու է «ավելի ժողովրդավար, լիբերալ, հիմնված մարդու իրավունքների վրա»։ Խոսելով Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների մասին՝ վարչապետն ընդգծել է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները շարունակելու կարևորությունը։ Նա նշել է, որ եթե Կիպրոսի հարցը այս տարվա ընթացքում լուծում ստանա, ապա Թուրքիա - ԵՄ բանակցությունները տարվա վերջին նոր փուլ կթևակոխեն։ ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնումը կնպաստի նաև Թուրքիայի տնտեսության ինտեգրմանը եվրոպական շուկա։ Անցած երեքշաբթի Ստամբուլի պատմական Սուլթանահմեդ հրապարակում 10 մարդու կյանք խլած ահաբեկչության առնչությամբ Թուրքիայի վարչապետը նշել է, որ Թուրքիան ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերը ահաբեկչական հարձակումները կանխելու համար և հույս հայտնել, որ զբոսաշրջիկները կշարունակեն այցելել Թուրքիա։ Ելույթի վերջում Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան իր զարգացման ճանապարհին գլխավորապես հիմնվում է ժողովրդավարական արժեքների վրա, չնայած հարևան Սիրիայում և Իրաքում առկա խնդիրներին և Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացմանը։ Դավութօղլուն հպարտությամբ նշել է, որ հանդիսանում է 49,5 տոկոս վստահության քվե ստացած կուսակցության ձևավորած կառավարության վարչապետը։ Թուրքիայի իշխանությունների «պայծառատեսությունն» ուղղակի զարմացնում է: Բոլոր հարևանների հետ խնդիրների մեջ թաղված, երկրի ներսում ժողովրդավարության դեմ արշավներով, քրդերի դեմ պատերազմելով Թուրքիայի իշխանությունները շարունակում են «վեհ» գաղափարներից խոսել: Ու սա այն դեպքում, երբ երկրի ներսում քննադատում են Էրդողանին` նրան բռնապետ համարելով: Այսպե՞ս է Թուրքիան` «փայլատակող աստղ» դառնալու... Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, թուրք գրող Օրհան Փամուկը քննադատել է Թուրքիայում խաղաղության կոչ անող ակադեմիկոսների ձերբակալությունը: Իտալական La Repubblica պարբերականին տված մեկնաբանության մեջ Փամուկը նշել է, որ այդ ձերբակալությունը միայն վնաս է հասցրել Թուրքիայի՝ առանց այդ էլ սահմանափակ ժողովրդավարությանը: «Հայտարարություն հրապարակելն ու դրա տակ ստորագրելը ցանկացած ժողովրդավարության հիմնական գործողություններից է: Չեմ կարծում, որ գտնվի մի այնպիսի ժողովրդավարություն, որտեղ չեն թույլատրի ակադեմիկոսներին արտահայտել սեփական գաղափարները»,- նշել է թուրք գրողը: Փամուկը նշել է, որ Թուրքիայում չկա ժողովրդավարություն, որտեղ կհարգվեն խոսքի ազատությունը, իշխանությունների տարանջատումը, համալսարանների ինքնիշխանությունը: «Մի երկրում, որտեղ ակադեմիկոսներին պարտադրում են ընդունել կառավարության որոշումները, ժողովրդավարության մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է նա: Թուրքական Son dakika լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի նկատմամբ, ինչի համար պատճառ է հանդիսացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին խստորեն քննադատելը։ Նախորդ շաբաթվա վերջին Քըլըչդարօղլուն կուսակցական 35-րդ կոնգրեսի ժամանակ Էրդողանին անվանել է «բռնապետի ծաղրերգու»։ Այժմ նրան մեղադրում են «նախագահին վիրավորելու» համար։ Դա Թուրքիայի Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի խախտում է, որը պատժվում է 1-4 տարվա ազատազրկմամբ։ Էրդողանն իր հերթին դատական հայց է ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով 100.000 լիրայի (մոտ 30.000 դոլար) փոխհատուցում։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am