Փաշինյանը դիմել է ՀՔԾ և Ոստիկանություն՝ Ս. Ալեքսանյանի գործով

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին ուղարկել է հետեւյալ պատգամավորական հարցումը. Պարոն Շահինյան.

Ս/թ հունիսի 17-ին քաղաքացի Արմեն Իսրայելյանը, ով ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «մոտ» աշխատած անձ, armtimes.com կայքի տեսախցիկի առաջ ներկայացրել է տեղեկություններ, վկայություններ, որոնք վկայում են ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից ղեկավարվող հանցավոր սխեմայի գոյության մասին (տես՝ http://armtimes.com/hy/read/87736): Իսրայելյանի ներկայացրած փաստերը վկայում են, որ այդ հանցավոր մեխանիզմի գործունեության մեջ որոշակի դերակատարում ունի նաեւ ՀՀ Ոստիկանության Մալաթիայի բաժինը: Ճիշտ է, հրապարակման լույս ընծայումից եւ ԱԺ-ում խնդրի հետ կապված իմ արած հայտարարություններից հետո Իսրայելյանը մեկ այլ լրատվամիջոցի միջոցով հրաժարումի հայտարարություն է արել, բայց armtimes.com-ում նրա վկայակոչած փաստերը պիտի գոյություն ունենան (կամ չունենան) անկախ նրանից՝ սկզբնաղբյուր հանդիսացած անձը պնդու՞մ է դրանց վրա, թե ոչ: «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի ը) կետի, 7-րդ հոդվածի բ) կետի համաձայն ակնկալում եմ ստանալ հետեւյալ հարցի պատասխանը. – Ի՞նչ միջոցներ է ձեռնարկել Հատուկ քննչական ծառայությունը վերը նշված հրապարակման մեջ առկա փաստերը ՀՀ օրենսդրության սահմանված կարգով ստուգելու եւ դրանց համապատասխան ընթացք տալու համար: Կանխավ շնորհակալություն: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ Նմանատիպ մի գրություն էլ Ոստիկանության պետ Վ. Գասպարյանին եմ ուղարկել՝ Ոստիկանության Մալաթիայի բաժնի մասով: Գրությունը՝ Նիկոլ Փաշինյանի Ֆեյսբուքյան էջից

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am