Ֆրանսիան երկարաձգում է
Եվրամիության երկրները վերջնականորեն իրավաբանորեն կհաստատեն հակառուսական պատժամիջոցների երկարաձգումը, սակայն ֆրանսիական կառավարությունը շարունակում է այդ հարցը համաձայնեցնել երկրի խորհրդարանի հետ: Այս մասին հայտնում է «Укринформ»-ը՝ հղում տալով ԵՄ-ի բարձրաստիճան պաշտոնյայի: «Սակայն այդ հարցը չի մտցվել օրակարգ. չէ՞ որ անհայտ է՝ կհասցնի արդյոք Ֆրանսիայի կառավարությունը համաձայնեցնել այդ հարցն իր խորհրդարանի հետ»,- պատմել է դիվանագետը:
