Ադրբեջանում գլուխ են բարձրացնում հակավրացական տրամադրությունները
Ադրբեջանում գլուխ են բարձրացնում հակավրացական տրամադրությունները: Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի խաղարկության ժամանակ այս անգամ կհանդիպեն վրացական «Սամտրեդիան» և ազերիական «Գաբալան»: Բաքվում մինչև հիմա չեն կարող մոռանալ անցյալ տարի Թբիլիսիի «Դինամո»-ի և նույն ադրբեջանական «Գաբալա»-ի հանդիպումները, որոնց ժամանակ տեղի ունեցան ադրբեջանա-վրացական «պաստառային պատերազմեր». մարզադաշտերում վրացիները թուրք-ազերիներին հիշեցնում էին, որ Զաքաթալան և Գախը ադրբեջանցիներին են անցել 1921 թ-ին, իսկ թուրքերն էլ վրացիներին, որ Քվեմո-Քարթլին՝ Բորչալուն, ազերիներինն է: Գործը հասավ ծեծկռտուքի և Ադրբեջանի դրոշի անարգմանը: Հիմա Բաքվում կրկին սպասում են նոր սադրանքների վրացիների կողմից, որոնք, ըստ ազերի մարզական նեկնաբան Նազիմ Հուսեյնզադեի, հովանավորվում են հայերի կողմից: Սակայն ազերի մեկնաբանի այս զառանցանքը չէ, որ ինձ հետաքրքրեց: Սպորտային կրքերը Բաքվում այն աստիճան են լարվում, որ Ալիևին պատկանող կայքերը տարրական շատնաժի են դիմում և վիրավորում ամբողջ վրացի ժողովրդին և Վրաստան պետությանը: Նազիմ Հուսեյնզադեն վրաց-ադրբեջանական կրքերի թեժացման դեպքում առաջարկում է արձագանքել ոչ թե Ադրբեջանի ԱԳՆ-ին և մարզական պաշտոնյաներին, այլ Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը՝ «SOCAR»-ին, որը «շատ մեծ դեր է խաղում Վրաստանի կյանքում, այդ թվում նաև մարզական: Պատահական չէ, որ երբեմն Վրաստանը կատակով անվանում են «SOCARվելո»՝ կրկին ընդգծելով, թե որքան է անում Ադրբեջանն իր հարևանի համար, և թե որքան է կախված Վրաստանն Ադրբեջանից»,-շարունակել է Հուսեյնզադեն: Լկտի թուրքը «Saqartvelo»՝ Վրաստան տեղանունը հեգնում է և վերածում Ալիևին պատկանող ընկերության անվանը: Սա Վրաստանի նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիի քաղաքականության հետևանքներից մեկն է: Սաակաշվիլին «ազատագրեց» Վրաստանը Ռուսաստանից, սակայն դարձրեց թուրք-ադրբեջանական տանդեմի ստրուկ, որի հետևանքները Թբիլիսին հիմա ըմբոշխնում է: Շատ հետաքրքիր է, թե ինչպես են այս վիրավորանքին արձագանելու հպարտ վրացիները: Գագիկ Համբարյան. Ֆեյսբուք
