Նավթի համաշխարհային գները
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները աճում են: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Այսպիսով՝ «WTI» ապրանքանիշի թեթև նավթի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի առևտրային բորսայում (NYMEX) աճում են 0.65 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 49.45 դոլարի: «Brent» նավթի հուլիսյան ֆյուչերսները Լոնդոնի «ICE Futures» բորսայում աճում են 0.75 տոկոսով` հասնելով մեկ բարելի համար 50.14 դոլարի:
