Թուրքիան՝ «Սու-24» կործանիչի փոխհատուցման մասին
Անկարայում ներկայում չի քննարկվում ռուսական խոցված «Սու-24» կործանիչի փոխհատուցման հարցը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը,, տեղեկացնում է BBC-ն: «Թուրքիայի իշխանություններն արդեն հայտարարել են, որ ցավում են կատարվածի համար»,- հավելել է Կալընը: Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ վատացան այն բանից հետո, երբ Թուրքիայի ռազմաօդային ուժերը 2015թ. նոյեմբերին խոցեցին ռուսական ինքնաթիռը Սիրիայի հետ սահմանագծին:
