Ալիկ Սերգեյիչը դիսկոմֆորտ է զգում, նրա սիրտը նորից ֆորմա է ուզում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին ոստիկանապետը Ալիկ Սարգսյանը, որը 2011-ից խորհրդականի կարգավիճակով հանգրվանել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում, ըստ լավատեղյակ աղբյուրների, դիսկոմֆորտ է զգում այս պաշտոնում: Նա, ասում են, հաճախ է տարբեր զրույցների ժամանակ հիշում այն ժամանակները, երբ ինքն էր ոստիկանապետը, ու զուգահեռներ անցկացնում: Այդ պաշտոնում, ասում են, նա իրեն շատ լավ էր զգում, այնպես, ինչպես ձուկը ջրում: Սակայն եթե թիմի անդամ ես, ինչպես ասում են, պետք է կուլ գնաս կոնյուկտուրային ու «ձուկ» զգաս քեզ նույնիսկ այն տեղում, որտեղ ընդհանրապես «ջուր» չկա: Ասել կուզի՝ չուզենալով աշխատել նաեւ խորհրդական, անգամ՝ նախագահի: Նրա պահվածքից մտերիմները հետեւյալ հետեւությունն են անում. «Ալիկ Սերգեյիչի սիրտը նորից ֆորմա է ուզում»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
