«Airzena»-ի հիմնադիրը նոր ավիաընկերություն է հիմնում Հայաստանում
Վրացական «Կոմերսանտ»-ի տեղեկությունների համաձայն՝ «Airzena» ավիաընկերության հիմնադիր և տնօրենների խորհրդի նախկին ղեկավար Թամազ Գայաշվիլին և գործադիր տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Հովհաննիսյանը Հայաստանում նոր ավիաընկերություն են հիմնում, գրում է «Բիզնես Գրուզիա»-ն:«Հաստատում եմ, որ ընթանում է նոր ավիաընկերության՝ «Armenia»-ի ստեղծման գործընթացը: Սակայն մանրամասները դեռևս հայտնի չեն, պաշտոնական տեղեկատվություն կտարածվի փետրվարին»,-հայտարարել է Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը:
