Բաքվում կքննարկվի ԼՂ հակամարտությանն առնչվող հարցեր
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան հունվարի 24-25-ը կայցելի Ադրբեջան: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Բախար Մուրադովան: Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի ու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հարաբերությունները, ինչպես նաև ԵԱՀԿ-ի դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ու այլ հարցեր:
