ՆԱՏՕ-ն հանդիսանում է «պաշտպանողական դաշինք», որը կարևոր է ԱՄՆ շահերի համար, չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ճեպազրույցի ժամանակ լրագրողները նրան խնդրել են մեկնաբանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը այն մասին, որ ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ագրեսիվ հռետորաբանությունը:
«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ն հանդիսանում է պաշտպանողական դաշինք: Այն մեր քաղաքականության անկյունաքարն է այդ ոլորտում: Եվ մեր դաշնակիցները մեզ հետ համագործակցում են ոչ միայն Եվրոպայի անվտանգության ամրապնդման, այլև աշխարհում իրադարձություններին պատասխանելու համար, այդ թվում Աֆղանստանի իրավիճակին»,- ասել է Էռնեստը:
Նա վստահություն է հայտնել, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին նախագահ Օբաման հնարավորություն կունենա հանդիպելու իրենց դաշնակիցների հետ: «Դա լուրջ քննարկում կլինի այն մասին, թե մենք ինչ կարող ենք անել դաշինքի զարգացման համար, որը այդքան կարևոր է ԱՄՆ-ի ազգային անվտանգության համար»,- ավելացրել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը