Իրաքցի ապստամբ Սերդար Մահմուդը համացանցում կալվածքի լուսանկար է տեղադրել, որը նրա պնդմամբ՝ պատկանել է ԴԱԻՇ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Մահմուդը սելֆի է արել Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքում գտնվող լքված առանձնատան տանիքին: Լուսանկարում երևում է ԴԱԻՇ-ի առաջնորդի դատարկ լողավազանը: «Ուղտեր և մի քանի ձիեր… Ալ-Բաղդադին ուներ կենդանաբանական այգի»,- մեկնաբանել է նա լուսանկարը Twitter-ում:
Ինչպես նշում է պարբերականը, տղամարդը, ով Սիրիայի հյուսիսում և Իրաքում քրդական խմբավորումների հետ կռվում է ԴԱԻՇ-ի դեմ, համացանցում պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնք պատկերում են ԴԱԻՇ-ի դեմ պայքարը:
Աբու Բաքր ալ-Բաղդադիի կալվածքը գրավել են 2016 թվականի հունիսի կեսերին: Դրանից հետո ԱՄՆ գլխավորությամբ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Ռաքքա շրջանում: Հարձակման արդյունքում ԴԱԻՇ-ի առաջնորդը ենթադրաբար զոհվել է, ինչի մասին հայտարարությամբ հունիսի 14-ին հանդես է եկել The Daily Mirror-ը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը