Ավտոմեքենաները չեն կարողանում Ռուսաստանից հատել Վրաստանի սահմանը
Ռուսաստանից ուղևորվող ավտոմեքենաները չեն կարողանում հայտնվել Վրաստանում: Բանն այն է, որ եղանակային վատ պայմանների հետևանքով փակ է Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Ինչպես հայտնում է TASS-ը, գրեթե 100 մեքենա է հավաքվել Հյուսիսային Օսիայում՝ ռուսական սահմանի հարևանությամբ: Փակ են Վրաստան տանող ավտոճանապարհները: «Վրաստանի հետ սահմանին Ռազմավիրական ճանապարհի բացմանն սպասում է 75 մեքենա, որոնցից 65-ը բեռնատար է: Անդրկովկասյան ավտոմայրուղում իրենց հերթին են սպասում 2 բեռնատար ու 2 մարդատար մեքենաներ»,- հայտնել են Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ից:
