Իրանը փոխել է OPEC-ում իր ներկայացուցչին
Իրանական Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունում (OPEC) նոր ներկայացուցիչ է նշանակվել Իրանի նավթարդյունաբերության նախարարության ավագ վերլուծաբան Բեհրուզ Բեյք Ալիզադեն:
Այդ մասին հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Բիջան Զանգանեհը:

