Հռոմի պապին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու են մանուկները

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասնակցությամբ միջոցառումների ծրագիրը՝ նշելով, որ ունիսի 24-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողության ժամանակ, հաշվի առնելով, որ Սրբազան Քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, նաև կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, արարողակարգով նախատեսված ընդունելության կարգից բացի` Պապին կդիմավորի մանկական երգչախումբը, ժամանման պահին կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրան և լավաշ հենց մանուկների կողմից: «Գիտեք,  որ, պետության գլուխ դիմավորելիս,  մենք ունենք զինվորական պատիվներ, որոնք տրվում են արարողակարգային ընթացքով: Անշուշտ, հաշվի առնելով այն փաստը, որ սրբազան քահանայապետը ոչ միայն պետության ղեկավար է, այլ առաջին հերթին կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ, կան լրացումներ այդ բավականին խիստ ընդգծված արարողակարգին, և կլինեն լրացուցիչ էլեմենտներ, ինչպես օրինակ՝ մանկական երգչախումբը, որը կդիմավորի սրբազան քահանայապետին և այն, որ ժամանման պահին նրան կմատուցվի հայկական խորհրդանիշ հանդիսացող ծիրանը և լավաշը երեխաների կողմից: Տեղի կունենա կարճատև զրույց հանրապետության Նախագահի և  Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի հետ օդանավակայանի նախագահական տերմինալում: Այնուհետև սրբազան քահանայապետը կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ տեղի կունենա Պապի բարիգալստյան հրաշափառի արարողությունը, որից հետո տեղի կունենա ծրագրի պետական մասի պաշտոնական մեկնարկը: Սրբազան քահանայապետը կժամանի նՍ խագահի նստավայր, որտեղ առանձնազրույց կունենա ՀՀ նախագահի հետ, որից հետո ՀՀ Նախագահը և Սրբազան քահանայապետը հանդես կգան հայտարարություններով՝ դիմելով ՀՀ պետական պաշտոնյաներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, հանրության ներկայացուցիչներին: Դրանից հետո սրբազան քահանայապետը կվերադառնա Մայր Աթոռ, որտեղ նրա պաշտոնական կեցավայրն է»,- մանրամսնեց նա:

դիտվել է 62 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am