Դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը

ՀՀ նախագահական նստավայրում հրավիրված ասուլիսի շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը հայտնեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ ՀՀ նախատեսվելիք այցի շրջանակներում ըստ պաշտոնական հանդիպումների, նախատեսված միջոցառումների վայրի նախանշված երթուղիներում որոշակի ճանապարհահատվածներում հունիսի 24-ից 26-ը ներառյալ դադարեցվելու է ճանապարհային տրանսպորտային երթեւեկությունը: Ինչպես տեղեկացրեց՝ քաղաքացիների համար սահմանափակումները լինելու են ըստ ժամերի, կոնկրետ ճանապարհահատվածների: Կարեւորագույն վայրներն են՝ ՀՀ Նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը եւ այն երթուղին, որն Էջմիածնից տանում է Իսակովի պողոտա, Գրիգոր Լուսավորիչ, Արշակունյաց փողոցներ, Նորագավիթ՝ այնուհետեւ Խոր Վիրապ: «Դրանք նախապես նախանշված են: Յուրաքանչյուր օրվա՝ ըստ ժամերի տրանսպորտային երթեւեկության դադարեցումների եւ սահմանափակումների վերաբերյալ կազմված է ամբողջական հայտարարության տեքստ Երեւանի քաղաքապետարանի կողմից եւ տեղադրված է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում՝ յուրաքանչյուր օրվա, ժամի, երթուղու եւ այլ մանրամասնություններով: Հունիսի 24-ին, ժամը 18:00-ից դադարեցվում է երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, իսկ հունիսի 25-ի առավոտից մինչեւ երեկո ամբողջ օրը դադարեցվում է տրանսպորտային երթեւեկությունը Հա նրապետության հրապարակում: Հետիոտների համար մուտքեր են նախատեսվում Աբովյան, Ամիրյան եւ Տիգրան Մեծ փողոցներից: Մնացած բոլոր մուտքերը փակ կլինեն նաեւ հետիոտների համար»,- նշեց Արեյանը: Փողոցները բաց են լինելու առանց հրավիրատոմսերի բոլոր ցանկացողների համար, ինչպես նաեւ հաջորդ օրն առավոտյան Մայր Աթոռի տարածքում:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am