«Գազպրոմը» դադարում է թուրքմենական բնական գազի ներկրումը
«Գազպրոմ էքսպորտ» ընկերությունը հայտնել է 2016թ. հունվարից թուրքմենական բնական գազի ներկրումը դադարեցնելու մասին: Այս մասին հայտնել է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի մամուլի ծառայությունը: «Այդ որոշման հիմքում ընկած է միջազգային գազի շուկայում փոփոխվող իրավիճակը եւ առանձին տնտեսական եւ ֆինանսական հարցերը, որոնք ծագել են «Գազպրոմ էքսպորտի» մոտ»,- հայտնել են «Թուրքմենգազից», փոխանցում է Interfax-ը:
