«Ռուսաստանի նոր՝ արգելված գոտին. Հարավային Կովկաս». The National Interest

The National Interest-ում գրած հոդվածում Սևծովյան տարածաշրջանի անվտանգության, ՆԱՏՕ-ի ռազմավարության հարցերով փորձագետ, Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի հետախուզության, անվտանգության ու ռազմավարության բաժնի գիտաշխատող, վաշինգտոնյան Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի տարածաշրջանային անվտանգության հարցերով վերլուծաբան, պ․գ․թ․ էդուարդ Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը հակաօդային պաշտպանության ոլորտում: Ըստ հոդվածագրի՝ մինչ ՆԱՏՕ-ն վճռական է իր ջանքերում՝ զսպել Ռուսաստանի հավակնություններն արևելյան ճակատում, Ռուսաստանը որոշել է Հայաստանի հետ միասնական տարածաշրջանային, հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծել՝ որպես պատասխան Հյուսիսատլանտյան դաշինքի սևծովյան արևելյան շրջաններում ակտիվության: Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանի ՀՕՊ միացյալ տարածաշրջանային համակարգի մասին համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել Ռուսաստանի վերահսկողությունը տարածաշրջանում: Թեև ֆինանսական և տեխնոլոգիական դժվարություններն ակնհայտորեն սահմանափակում են Ռուսաստանի՝ ՆԱՏՕ-ի պաշտպանության և զսպման ռազմավարությանը պատասխանելու հնարավորությունը, առկա են նաև օբյեկտիվ քաղաքական խոչընդոտներ, որոնց բախվում է Ռուսաստանը: Պատճառներից մեկը Վրաստանի ձգտումն է՝ ինտեգրվել Եվրաատլանտյան դաշինքին: Դա իրենից ենթադրում է աշխարհագրական արգելքներ Սև ծովի հյուսիսարևելյան հատվածում Ռուսաստանի ռազմաքաղաքական գերիշխանության դեմ: Այս պայմաններում Մոսկվան ձգտում է համաձայնեցված ռազմական գործողությունների մեջ ներքաշել ՀԱՊԿ անդամ Հայաստանին: Ռուսաստանի հետ անվտանգության կապերը Հայաստանն ամրագրել է երկկողմ համաձայնագրերով, որոնք Մոսկվայի հետ կնքվել են 1995 թվականին: Դրա համաձայն են Հայաստանում՝ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան և Երևանին կից տեղակայված ավիաբազան: Անդրադառնալով այս համատեքստում Վրաստանին՝ հոդվածագիրը կարծում է, որ Մոսկվայի նախաձեռնությունը՝ կլանել Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը, դրան գումարած՝ Ռուսատանի ռազմական ներկայությունը տարածաշրջանում, Թբիլիսիում կարող է հարուցել հավելյալ մտավախություններ: Ըստ Հայաստանի և Ռուսաստանի միջև համաձայնության՝ հոդվածագիրը նշում է, որ դրանով իսկ Ռուսաստանը կկարողանա «վերահսկողության համակարգ» սահմանել Հարավային Կովկասի օդային տարածքում։ Նախաձեռնությունը, որը սկզբնավորվել է 2015թ. վերջին Մոսկվայում, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել էր, թե միասնական հակաօդային պաշտպանության համակարգը հիմնվում է հիերարխիկ սկզբունքների վրա: Գտնվելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև՝ Հայաստանն ավելի է մեկուսանում՝ գտնվելով Մոսկվայի անընդհատ շարունակվող ճնշման ներքո՝ լքելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ ինտեգրացիոն կուրսը։ Դրա հետևանքով՝ խախտվել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության կայունությունը, իսկ Եվրամիության հետ հարաբերությունները ճգնաժամ են ապրում։ Հայաստանում կան երկիր-օդ դասի մի շարք հրթիռային համակարգեր, ներառյալ՝ S-300PS մի քանի գումարտակներ (ՆԱՏՕ-ն դրանց տալիս է SA-10 Grumble անունը), որոնք նաև գտնվում են Լեռնային Ղարաբաղի տարածքում: Ի հավելումն, 2014թ. վերջին Ռուսաստանը տեղակայել է նաև S-300B գումարտակ իր ռուսական 102-րդ ռազմաբազայում, որը նաև ռիսկեր է պարունակում Հայաստանի և Վրաստանի համար: Օդային համակարգի «վերահսկման համակարգեր» են ստեղծվում նաև Ղրիմում, Աբխազիայում, Հարավային Օսիայում և Հայաստանում: Ռուսաստանի կողմից ձեռնարկվող այս բոլոր միջոցառումները դրամատիկորեն փոխել են իրավիճակն անվտանգության պլանում՝ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի համար ստեղծելով զգալի դժվարություններ տարածաշրջանում իշխանության հետագա նախագծման համար։ Կրեմլի՝ Հայաստանի հակաօդային պաշտպանության կարողությունները ստորադասելու նախաձեռնությունը կարող է բարձրացնել ռիսկերը սևծովյան անվտանգության միջավայրում։ էդուարդ Աբրահամյանը, համադրելով փաստերը, գրում է, թե թվում է՝ Հայաստանի կառավարությունն այնքան էլ հակված չէ վավերացնել Ռուսաստանի հետ համաձայնագիրը: Այդուհանդերձ, որոշ հայ խորհրդարանականներ ակնարկում են, թե դրա ձգձգման պարագայում Մոսկվան կարող է ճնշում գործադրել Երևանի վրա՝ ուշացնելով Հայաստանին խոստացած ռազմական տեխնիկան: 168.am

դիտվել է 45 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am