Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է.Ամատունի Վիրաբյան

Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց,որ  արխիվում բազմաթիվ հիշատակումներ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ և կարեւոր է Հռոմի պապի այցը Հայաստան. «Վատիկանի գաղտնի արխիվն աշխարհի ամենամեծ արխիվն է: Եթե դրա բոլոր փաստաթղթերը իրար կողք շարենք, ապա դրանց երկարությունը կհասնի 85 կիլոմետրի:Որոշ փաստաթղթեր արդեն բաց են մեզ համար, ունենք դրանց պատճենները:Խնդիրը նրանում է, որ դրանք հիմնականում կամ լատիներեն են կամ ֆրանսերեն: Եթե ֆրանսերենն այդքան էլ բարդ չէ, ապա լատիներենը խնդիր է մեզ համար: Փորձում ենք օգտագործել Սփյուռքի մեր ուժերը եւ իրականացնել դրանց թարգմանությունը»: Ազգային արխիվի տնօրենը մտածում է դիմել Պապին, որպեսզի այդ փաստաթղթերն ուսումնասիրվեն. «Վատիկանի գաղտնի արխիվի գլխին Պապն է կանգնած, եւ նա ամեն դիմողի չի աջակցում, բայց ես կփորձեմ բարձրացնել այդ հարցը: Միայն նրա թույլտվությամբ են փաստաթղթերը դրվում շրջանառության մեջ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ Պապից մերժում չեն ստանա: Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ նաեւ Գարեգին Նժդեհի արձանի տեղադրումից հետո ռուսական կողմի արձագանքներին եւ որակումներին՝ նշելով. «Այն, որ Նժդեհը եղել է Բեռլինում, սա փաստ է, այն, որ նա հարաբերվել է գերմանական իշխանությունների հետ, սա եւս փաստ է: Բնականաբար, ռուսական կողմը դա  դիտում է որպես համագործակցություն ֆաշիզմի հետ: Բայց Նժդեհը գնաց Գերմանիա, քանի որ 1930-ական թվականներին հայերն այնտեղ համարվում էին սեմիտական ժողովուրդ եւ կարող էին արժանանալ հրեաների նույն բախտին: Նժդեհը կանխեց դա»,-ասաց Ազգային արխիվի տնօրենը՝ հավելելով, որ այս ամենը ռուսներին դժվար է բացատրելը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am