Փարիզի ոստիկանությունն աշխատանքային բարեփոխման դեմ հանրահավաքն արգելել է
Ֆրանսիական ոստիկանությունը արգելք է սահմանել աշխատանքային բարեփոխումների դեմ արհմիությունների բողոքի ակցիայի անցկացման վրա, հայտնում է Gazeta.ru-ն: Ոստիկանության ներկայացուցիչները նշել են, որ իրենք «այլընտրանք չունեին», քան՝ արգելել հավաքները ընթացիկ պայմաններում: Արհմիությունների ներկայացուցիչները հանրահավաքի արգելքն անընդունելի են անվանել և հայտարարել, որ նախատեսում են անցկացման ծրագիրն իրագործել:
