Ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային համաներում է շնորհվել նրա դեմ նախկին ընդդիմադիր Էլման Հասանովի ներկայացրած հայցի գործով: Լրագրողին ազատել են 2500 մանաթ (1640 դոլար) տուգանք վճարելու պարտավորությունից, տեղեկացնում է contact.az-ը:
Հասանովը, իր իսկ խոստովանությամբ, իրավապահ մարմինների հանձնարարությամբ հայց էր ներկայացրել՝ պնդելով, որ Իսմայլովան իրեն զրպարտել է՝ հրապարակելով փաստաթուղթ, որում ասվում է, թե ինքը Ազգային անվտանգության նախարարության գործակալ է: Սակայն իրականում լրագրողի հրապարակած փաստաթղթում Հասանովի անունը չկա: Այդ փաստաթուղթը համացանցում հայտնվել էր 2 տարի առաջ: Այն հրապարակել էր ԱԱՆ նախկին սպա, ներկայիս քաղաքական էմիգրանտ Ռամին Նագիեւը: Այդուհանդերձ 2015-ի փետրվարին Բինագադինի դատարանը լրագրողւն տուգանել էր: Այդ ժամանակ Իսմայլովան արդեն բանտարկված էր այլ մեղադրանքներով եւ 7.5 տարվա ազատազրկման էր դատապարտված: Սակայն ս.թ. մայիսի 25-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը խափանման միջոց կալանքը փոխարինել էր պայմանական ազատազրկմամբ:
Հունիսի 21-ին Բինագադինի դատարանում Իսմայլովային հանձնել են նրա համաներման մասին փաստաթուղթը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը