Երևանում նոր բունտ է հասունանում

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Նոր բունտ է հասունանում Երևանում: Արդեն կարծես թե ավանդույթ է դառնում, որ ամռան ամիսներն անցնում են հանրահավաքյին ակտիվ պայքարի ռեժիմով: Ուղեվարձի թանկացման դեմ ակցիաները երկու տարի առաջ դարձյալ ամռանն էին, նախորդ տարի՝ էլեկտրիկ Երևանը դարձավ իրադարձությունների միակ թատերաբեմը: Հիմա էլ հուլիսը խոստանում է թեժ լինել մեկ այլ սոցիալական թեմայի պայթյունով: Արդեն հայտարարվել է, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի  Yandex Taxi-ին, որը թույլ է տալիս բջջային հավելվածի միջոցով օնլայն տաքսի պատվիրել: Yandex Taxi-ն առաջին 2 կիլոմետրի համար կառաջարկի 100 դրամ սակագին, որը տեղական որևէ ընկերություն, անհատ տաքսու վարորդ չի առաջարկում: Արդեն իսկ շատերն այն կարծիքին են, որ այսօրինակ աշխատաոճով նորաբաց տաքսի սերվիզի սեփականատերերը գրավելու են շուկան, արդյունքում շատերը՝ տաքսու վարորդներից մինչև «դիսպետչերներ», մնալու են գործազուրկ: Թեման արդեն օրակարգային է հռչակել «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունը, որը տարբեր հարցերի մասով որոշակի հաջողություններ պայքարի ճանապարհով գրանցել է: Հիմա նույն նախաձեռնությունն առայժմ հրապարակային հարթակում հորդորել է ՀՀ իշխանություններին, մասնավորապես Կապի և տրանսպորտի նախարարությանը, լիցենզիա չտրամադրել Yandex Taxi-ին: «Մենք միանշանակ բազմամարդ և բազմամեքենա երթեր ենք խոստանում, մարդիկ իրենց աշխատանքը պաշտպանելու համար դուրս կգան փողոց»,-արդեն հայտարարել են նախաձեռնության անդամները: Իրենց հերթին տաքսիների բազմաթիվ վարորդներ արդեն հայտարարել են, որ թույլ չեն տալու Yandex Taxi-ի մուտքը հայկական շուկա»,-գրում է թերթը:     Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am