ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը լրագրողներին հայտնել է, որ Իսրայելի նախագահ Ռովեն Ռիվլինի հետ քննարկել է համագործակցության ամրապնդումը և ընդունել Իսրայել այցելելու նրա հրավերը, հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք պայմանավորվեցինք հաստատել ՆԱՏՕ-ին կից իսրայելական առաքելությունը, որը կղեկավարի ԵՄ-ում Իսրայելի դեսպանը: Ես անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում այդ առաքելության բացմանը: Դա կարևոր քայլ է, սակայն ոչ միակը: Մենք նաև սկսել ենք քննարկել, թե էլ ինչպես ուժեղ ամրապնդենք մեր երկկողմ հարաբերությունները»,- ասել է Սթոլթենբերգը Իսրայելի նախագահի հետ բանակցություններից հետո:
Նա նշել է, որ «ՆԱՏՕ-ի և Իսրայելի, ինչպես նաև Միջերկրածովյան երկխոսության մյուս գործընկերների հետ համագործակցության մակարդակի բարձրացումը հանդիսանում է առանցքային»:
Սթոլթենբերգը ասել է, որ սպասում է Իսրայել այցելությանը և «Իսրայելի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների զարգացմանը մոտակա տարիներին»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը