Դատախազությունը Սահակաշվիլիին հարցաքննության է կանչել
Կիեւի շրջանի դատախազությունը հարցաքննության է կանչել Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին՝ իրեն հայտնի կոռուպցիոն իրավախախտումների մասին տեղեկություններ տրամադրելու համար, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը: «Կիեւի շրջանի դատախազության ընթացակարգային ղեկավարը Օդեսսայի նահանգապետին կանչել է դատախազության շենք՝ մաքսատան աշխատակիցների կողմից կոռուպցիոն իրավախախտումների մասին իր իմացած տեղեկությունները տրամադրելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ: Դատախազությունը նաեւ շնորհակալություն է հայտնել Սահակաշվիլիին:
