2016 թվականի հունիսը համարվել է Թուրքիայի զբոսաշրջության պատմության մեջ ամենավատ ամիսը, քանի որ զբոսաշրջիկների թիվը նվազել է 50 տոկոսով: Ինչպես փոխանցում է ermenihaber.am-ը, այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը՝ ներկայացնելով Անթալիայի օդանավակայանի տվյալները զբոսաշրջիկների թվի վերաբերյալ:
Ըստ այդ տվյալների՝ հունիսի 1-16-ը Անթալիա այցելած զբոսաշրջիկների թիվը անցյալ տարվա համեմատ նվազել է 58.7 տոկոսով, ընդ որում՝ ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ անկում է ապրել՝ 98.5 տոկոսով, իսկ գերմանացիների թիվը նվազել է 44.9 տոկոսով:
2015 թվականի հունիսի 1-16-ին Անթլիայի է ժամանել 732.353 զբոսաշրջիկ, իսկ այս տարի նույն ժամանակահատվածում այդ թիվը կազմել է 302.522:
Ամենամեծ անկումը գրանցվել է ռուս զբոսաշրջիկների շրջանում: Եթե նախորդ տարի նույն ժամանակահատվածում Անթալիա էր ժամանել 241.320 ռուս զբոսաշրջիկ, իսկ այս տարի նշյալ ժամակահատվածում նրանց թիվը կազմել է 3.517 մարդ: 2014-ի հունիսի 1-16 ընկած հատվածում Անթալիայում հանգիստն անցակցրել էր 318 հազար ռուս զբոսաշրջիկ:
Գերմանացի զբոսաշրջիկների թիվը նվազել է գրեթե 50 %-ով: Անցած տարի հունիսի 1-16-ը Անթալիայում հանգիստը կազմակերպել էր 213.735 Գերմանիայի քաղաքացի, իսկ այս տարի թիվը նվազել է 44.9 տոկոսով՝ հասնելով 117.845-ի:
40 և ավելի տոկոսով նվազել է նաև Ղազախստանից, Շվեյցարիայից, Շվեդիայից, Ավստրիայից, Հոլլանդիայից, Չեխիայից և Լեհաստանից Անթալիա ժամանող զբոսաշրջիկների թիվը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը