Գերմանիայի Քյոլն քաղաքի դատարանը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բողոքարկումը, որով նա պահանջում էր գործ բացել «Axel Springer» մեդիա կոնցերնի ղեկավար Մաթիաս Դեպֆների դեմ: Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Այդպիսով, դատարանն ուժի մեջ է թողել համայնքային դատարանի այն որոշումը, որով մայիսի կեսերին հրաժարվել էր հետաքննություն սկսել Դեպֆների դեմ:
Էրդողանը դատի էր տվել «Axel Springer»-ի ղեկավարին գերմանացի երգիծաբան Յանա Բեմերմանի սկանդալային բանաստեղծությունից հետո: Հաղոդավարը կարդացել էր այն մարտի 31-ին «Neo Magazin Royale» հաղորդման եթերում: Արդյունքում Դեպֆները պաշտպանել էր Բեմերմանին` գրելով նրան բաց նամակ, որում նշում էր, որ պատրաստ է միանալ հնչած բանաստեղծության մտքերին` «ձևակերպումներին և վիրավորանքներին»:
Դատարանը համարել էր, որ Դեպֆների ձևակերպումները թույլատրելի են, քանի որ նա ունի իր կարծիքն արտահայտելու ազատություն:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը