ՀՅԴ-ական պատգամավորի կինը ավելի քան 26 միլիոն եկամուտ է ստացել

ՀՀ Ազգային ժողովի «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Միքայել Մանուկյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի հայտարարագիրը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը նախորդ տարի շարժական եւ անշարժ գույք ո՛չ գնել է, ո՛չ էլ օտարել է: Միքայել Մանուկյանի դրամական միջոցները տարվա սկզբում կազմել է 25 միլիոն դրամ, 65 հազար ԱՄՆ դոլար եւ 30 հազար եվրո, իսկ տարվա վերջում դարձել է 20 միլիոն դրամ, 60 հազար դոլար եւ 30 հազար եվրո: Պատգամավորը 2015 թվականին ավելի քան 17 միլիոն դրամ եկամուտ է ստացել, որից 6.9 միլիոն՝ աշխատավարձից, 5 միլիոն՝ շահաբաժնից եւ 5.5 միլիոն՝ ստացած փոխառությունից: Բացի այս նա 5 հազար 965 եւ 6 հազար 886 հազա դոլարի առանձին փոխառություններ է ստացել (հավանաբար վարկ է վերցրել): Միքայել Մանուկյանի նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ նա բազմաբնակարան շենքում ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Nissan teana 250XV V6 մոդելի ավտոմեքենա: Պատգամավորի կինը՝ Կարինա Կանդարյանը, հայտարարագրել է 20 միլիոն դրամ, 60 հազար ԱՄՆ դոլար եւ 50 հազար եվրո, որը հարկային տարվա վերջում դարձել է 21 միլիոն դրամ, 60 հազար դոլար եւ 35 հազար եվրո: Կարինա Կանդարյանը նախորդ տարի ավելի շատ եկամուտ է ստացել, քան ամուսինը: Երկու տարբեր շահաբաժիններից նա ընդհանուր առմամբ ստացել է 26 միլիոն 740 հազար դրամ եկամուտ: armtimes.com

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am