ԱՄՆ-ն հետեւում է Ադրբեջանում բողոքի ցույցերին
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ հետևում է, երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերին: «Մենք ուշադիր հետեւում ենք Ադրբեջանում վերջին իրադարձություններին եւ կապի մեջ ենք երկրի կառավարության հետ», նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: Ինչպես հայտնում է haqqin.az-ը՝ գրված է նաև, որ . «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը ավելի պայծառ ապագայի ուղղությամբ»: Նշենք, որ անցյալ շաբաթ Ադրբեջանի մի շարք շրջաններում սննդամթերքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցեր էին ընթացել։
