Ֆեթհուլլահ Գյուլենի համար պահանջել են 217 ցմահ ազատազրկում
Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Իզմիրի դատախազը «Զուգահեռ պետության» (Գյուլենական շարժում) գործով պատրաստած մեղադրականում 217 անգամ ցմահ ազատազրկում է պահանջել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում բնակվող Ֆեթհուլլահ Գյուլենի համար: Իզմիրի՝ ծանր հանցանքները քննող 2-րդ դատարանում տվյալ գործով անցնում է 68 կասկածյալ, որոնցից 22-ը կալանավորված են: Նրանց թվում կան նախկին ոստիկաններ և բյուրոկրատներ, որոնք մեղադրվում են «գաղտնի փաստաթղթեր» հրապարակելու համար: Թիվ մեկ կասկածյալը իսլամական-հասարակական գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենն է, որի համար 19 թղթապանակից ու 984 էջից բաղկացած մեղադրականում պահանջվում է 217 անգամ ցմահ ազատազրկման դատապարտել:
