Անջելինա Ջոլին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ
Դերասանուհի Անջելինա Ջոլին, որը ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար է, այդ հարցով ելույթ է ունեցել ԱՄՆ պետդեպում: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն: «Ես խնդրում եմ մարդկանց հասկանալ, որ 65 մլն մարդ լքել է իր բնակության վայրը հակամարտության պատճառով: Մենք բախվել ենք պատերազմին և չենք կարող դա առհամարհել և թեքվել նրան մեջքով: Վարվել այդպես կլինի միամտություն,անպատասխանատու և վտանգավոր»,- ասել է Ջոլին: Իր ելույթում Ջոլին խոսել է 65 մլն փախստականների մասին, որոնք հայտնվել են համաշխարհային հակամարտությունների պատճառով:
