ՌԴ օդուժը 16 մարտական թռիչք է իրականացրել
Սիրիայում ՌԴ ռազմատիեզերական ուժերի օդանավերը մեկ օրում 16 մարտական թռիչք են իրականացրել Լաթաքիայի եւ Դեր Զորի նահանգներում գրոհայինների ենթակառուցվածքների օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Ինչպես ասել է՝ մարտական խնդիրներն իրականացվել են միայն Լաթաքիայի եւ Դեր Զորի նահանգներում՝ վատ եղանակային պայմանների պատճառով եւ խաղաղ բնակչության համար ռիսկից խուսափելու նպատակով:
