Միլիարդատեր Ալեքսանդր Մորդաշովը նախազգուշացրել է
Ռուս միլիարդատեր Ալեքսանդր Մորդաշովը նախազգուշացրել է, որ տնտեսական աճի արագացումն անհնար է առանց դատական և իրավական համակարգերի բարեփոխումների: Ըստ նրա՝ Ռուսաստանի գործարար կլիման « բավական թշնամական է», գրում է rbc.ru-ն: Գործարարի կարծիքով՝ բարեփոխումների գլխավոր առաջնայնությունները դատական համակարգն է, սեփականության իրավունքն ու իրավապահ մարմինները: «Դա մեկ բազմանկյուն խնդիր է, գուցե, խոշորագույնը: Առանց զգալի բարեփոխումների չի կարելի ակնկալել աճի բարձր տեմպեր»,- ասել է նա Financial Times-ին տված հարցազրույցում: Մորդաշովը «Սևերստալի» հիմնական բաժնետերն է: Forbes-ի վարկածով՝ նրա կարողությունը 12,5 մլրդ դոլար է, ինչը նրան դարձնում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը:
