Ղարաբաղյան հակամարտությունը կլուծվի Ռուսաստանի հովանու ներքո. ՌԴ պատգամավոր
ՌԴ Պետդումայի` «Արդար Ռուսաստան» կուսակցության պատգամավոր, ԱՊՀ-ի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամ Օլեգ Պախոլկովը ադրբեջանական haqqin.az-ին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները շատ անհրաժեշտ են:«Ռուսաստանի միջնորդությունը կարող է Լեռնային Ղարաբաղի շուջ հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման երաշխիքը լինել: Այն, որ հանդիպումների ժամանակ հայկական և ադրբեջանական զորքերը լիակատար խաղաղություն են պահպանել, հստակ ցույց է տալիս, որ հակամարտող կողմերը կարող են իրենց վերահսկել և չանցնել սահմանը, որից այն կողմ պատերազմն է», -ասել է նա: Ինչպես ասել է՝ որքան շատ հանդիպումներ լինեն Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև, այնքան Հարավային Կովկասում խաղաղություն կլինի:
