13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու՝ հայ երեխաներին սպանի. Զոհրաբյան

«Իսլամական պետության»  հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից. Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով: Այս մասին, հունիսի 20-ին, ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստում իր ելույթում նշել է այդ կառույցում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով ապրիլի առաջին օրերին Ադրբեջանի կողմից սանձազերծած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, նշելով, որ դրանք աննախադեպ էին` ծանր ռազմատեխնիկայի օգտագործման իր ծավալով եւ ադրբեջանական զինուժի կատարած վայրագություններով: «Մի քանի օրում Ադրբեջանը հերթական անգամ թքեց իր իսկ վավերացրած բոլոր միջազգային պայմանագրերի վրա՝ Մարդու իրավունքների հռչակագրի, բռնությունների եւ մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երեխաների իրավունքի, ժնեւյան եւ բոլոր հնարավոր կոնվենցիաների վրա: Ընդամենը մեկ փաստ հարյուրավորներից` Բաքվի համալսարանի կայքում տեղադրված` Ղարաբաղի պաշտպանության բանակի գլխատված զինվորի նկարը րոպեների ընթացքում հավաքել էր հազարավոր լայքեր: Իսկ զինվորին գլխատած երկոտանի ադրբեջանցի կենդանին, ինչպես մարդասպան Ռամիլ Սաֆարովը, հռչակվել է Ադրբեջանի հերոս` Ալիեւի կողմից արժանանալով զինվորական պարգեւի»,-ասել է Զոհրաբյանը: Նա ընդգծել է, որ երբ տեսնում ես այս ամենը, համոզվում ես, որ ԻՊ-ի հրեշները շատ բան ունեն սովորելու ադրբեջանցի բարբարոսներից` ինչպես գլխատել, մորթել, անարգել զոհվածների դիերը. «Հարգելի գործընկերներ, ձեզանից ոմանց, այդ թվում` մարդու իրավունքների հանձնակատարին, ես եւ իմ գործընկերները ներկայացրել ենք գլխատված, խոշտանգված եւ անարգված զինվորների դիերի նկարները: Ձեզանից շատերը չկարողացան անգամ նայել այդ նկարներին: Բայց հույս ունեմ գոնե հասկացաք, թե ինչ արժե Ալիեւի հայտարարությունը, որ Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այո՛, պատրաստ է, սպանելով երեխաների ու ծերերի, գլխատելով ու խոշտանգելով զինվորների եւ խաղաղ բնակիչների: Եվ միանգամայն օրինաչափ է, որ Եվրոպայի խորհրդի՝ «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովի օրերս հրապարակած զեկույցը լուրջ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանի քաղաքական էլիտան, կրթական հաստատություններն ու լրատվամիջոցները հայերի հանդեպ ատելություն են քարոզում»: Մանրամասնելով ասվածը` ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավարն ասել է. «Զեկույցը նշում է, որ ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ դաստիարակվել է հայերի հանդեպ ատելությամբ, իսկ ադրբեջանցի այն եզակի գործիչները, ովքեր հանդես են գալիս հաշտեցման օգտին, նրանց բանտ են նետում`տարբեր շինծու մեղադրանքներով: Որպես օրինակ է բերվում մարդասպան Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն ու հերոսացումը, ինչը, ըստ զեկույցի, հայերի հանդեպ ազգային ատելության հողի վրա նոր հանցագործությունների հիմք դարձավ: Տարիներ շարունակ այս ամբիոնից ես խոսել եմ ադրբեջանական դասագրքերում քարոզվող վայրագ հակահայության մասին, ներկայացրել եմ ադրբեջանուհի Մայրամ Գյունեշլիի նամակները, ով ասում էր, որ ինքը, կարդալով ադրբեջանական դասագրքերը, սարսափում է իր զավակի ապագայի համար, ով չի կարող նման ատելության մթնոլորտում առողջ մարդ մեծանալ: Եւ վերջապես «Ըննդդեմ ռասիզմի եւ անհանդուրժողականության» հանձնաժողովը անդրադառնում է լրջագույն այս խնդրին, հաստատելով, որ Ադրբեջանը սաֆարովատիպ զոմբիներ է բուծում»: Ըստ Ն. Զոհրաբյանի, այս ամենի մասին պետք է խոսվեր վաղուց, երբ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարում էր, թե Ռամիլ Սաֆարովը հայրենասիրության օրինակ պիտի լինի յուրաքանչյուր ադրբեջանցու համար. «Իսկ 13-ամյա ադրբեջանուհին հպարտ ասում էր, թե ինքը դիպուկահար է դառնալու` հայ երեխաներին սպանելու համար: Անկեղծ ասած, ես չեմ կարծում, որ հիմա այլեւս հնարավոր է ինչ-որ բան շտկել: Ադրբեջանը վաղուց արդեն ահաբեկչական պետություն է` այդօրինակ պետության բոլոր կանոններով», - եզրափակելով խոսքը` շեշտել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչը:

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ Սա սարսափելի մահվան նախընտրական պատմություն է․ իրավապաշտպան ՆԳՆ-ն Փաշինյանի քարոզարշավի ժամանակ ձերբակալվածի ինքնավնասման դեպքի մասին Ինչպե՞ս քաղաքացիները կարող են փոխել ընտրատեղամասը․ ԿԸՀ-ն տեսանյութ է հրապարակել Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը հանդիպել է դստերը Արաբկիրում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը կոտրել է ճաղավանդակը և հայտնվել գազոնում 21-ամյա վարորդը Երևան–Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ բնակավայրում տապալել է տեղադրված արագաչափը Գոռ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի մարզիկին` դառնալով Եվրոպայի չեմպիոն Իսակովի պողոտայում մեքենան բախվել է պատնեշին․ կա վիրավոր Ադրբեջանը օկուպացված Արցախում «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր» է ընդունել․ ահազանգ Նոր Պատրիարքը կշարունակի համընդհանուր մկրտության ավանդույթը Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Օղակենք մեզ Տիրոջ փրկարար ու կենարար Խաչի նշանով․ Սուրբ Եփրեմ Ասորի Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան Հանձնում են ևս 4 անկլավ, ներառյալ՝ Տիգրանաշենը․ Խաչիկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am