Նազարբաևը կայցելի Ադրբեջան
Ադրբեջանական Report կայքը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին հայտնում է ,որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կայցելի Ադրբեջան: Տեղեկությունների համաձայն՝ Ղազախստանի նախագահի այցը կկայանա աշնան կեսին: Ներկայում դիվանագիտական խողովակներով աշխատանք է իրականացվում՝ ճշտելու այցի հստակ օրը ու այցի ծրագիրը:
