Հորդանանում ականապատ մեքենա է պայթեցվել
«Ֆրանս Պրեսը» հայտնում է,որ Հորդանանի և Սիրիայի սահմանին սիրիացի փախստականների ճամբարի հարևանությամբ ականապատ մեքենա է պայթեցվել, ինչի հետևանքով մի քանի հորդանանցի զինվորական է սպանվել: Հորդանանի պետական հեռուստատեսությունը հայտնել է «ահաբեկչական վախկոտ ակտի» հետևանքով սահմանապահների սպանության մասին: 3 շաբաթ առաջ Հորդանանի հետախուզական վարչության 5 աշխատակից էր սպանվել Ամմանի ծայրամասում՝ պաղեստինցի փախստականների ճամբարի վրա զինված հարձակման հետևանքով:
