«Մարդկանց «փուռն» են տալիս». կրկին կփակվի՞ Բաղրամյանը

Քաղաքացիական ակտիվիստների մի մեծ խումբ առաջիկայում մտադիր է ստորագրահավաք կազմակերպել՝ պահանջելով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության պարզաբանումը: Այս մասին  Հայելի.am-ի թղթակցին տեղեկացրեցին շարժման աջակիցները: Մեր զրուցակցի խոսքով` ակտիվիստները մտադիր են նաև լայնածավալ ակցիաների շարք սկսել և գործողությունները տանել «Էլեկտրիկ Երևանի» սցենարով: Քաղաքացիական ակտիվիստներին զայրացնողը մեկ իրողություն է` նախորդ ամսվա գազի աննախադեպ բարձր վճարները, որոնք շատ օգտագործողների մոտ անորոշություն և բարկություն են առաջացրել: ԶԼՄ-ներից մի քանիսն անգամ անդրադարձան այս թեմային՝ ներկայացնելով փաստեր, թե ինչպես են բնակիչները բողոքում, որ գազի վարձավճարի հաշվարկ այնպես է կատարվել, որ արդյունքում գումարը գերազանցել է բոլոր սպասելիքները, երբ նախորդ տարիներին բնակիչները սպառել են միևնույն ծավալով գազ: Ակտիվիստները պահանջում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ղեկավարության կողմից  պաշտոնական հավաստում, որ կիջեցնեն գազի գինը, ինչը տրամաբանական է ռուբլու արժեզրկման պայմաններում: Նշենք, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին գազի գնի էժանացման համար: Այդ մասին այսօր հավաստել է  Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Գազի վարձավճարների ավելցուկ ամեն տարի հունվարին նկատելի է եղել, հնարավոր է դա պայմանավորված է ամանորյա գործերի և ամսվա ցուրտ լինելու հանգամանքի հետ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն դեռ կմեկնաբանի կատարվածը: Նշենք, որ հոսանքի վարձավճարները այս ամիս նույնպես աննախադեպ բարձր են եղել: «Նոր տարի ու գումարած նման վարձավճար, մարդկանց «փուռն» են  տալիս, մի վարկյան ուրախությունը պարտքով փակենք, հետո...»,-նշեց մեր զրուցակիցը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
«Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն Մտածեք, թե ինչ եք թողնելու ձեզանից հետո. Շարմազանովը հիշեցրել է Օրգովի 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են տվել. երեխայի վիճակը ծանր է Քրեական բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք, հայտարարվել հետախուզում Ուշադիր լսե՛ք, ես հիմա երկու կարևոր բան եմ պատմելու Նիկոլից․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլը կեղծել է ձայները, ասեմ՝ ինչ ենք անելու հետո․․․»․ Լևոն Զուրաբյան (video) Իհարկե մանդատները պետք է վերցնել․ հայ ժողովրդի 50+ տոկոսը ոչ է ասում Նիկոլ Փաշինյանին. Շարմազանով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am